Ադրբեջանական կողմից արձակված կրակոցից զինվոր է վիրավորվել
29/11/2019 20:17

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Times.am: Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում