Դատախազությունը «Կամազ»-ների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել

Դատախազությունը «Կամազ»-ների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասացին դատախազության լրատվական ծառայությունից։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»:

Նա նշել էր, որ «Կամազ»-ների մի մասը նվեր է ստացվել Սամվել Ալեքսանյանի կողմից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, հերքել էր՝ ասելով, թե «Կամազ»-ները Սամվել Ալեքսանյանից չեն նվեր ստացել։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հրապարակել էր նվիրատուների ցանկի մի մասը, ինչի վերաբերյալ դարձյալ Դավիթ Խաժակյանը կասկած էր հայտնել՝ ասելով, որ «Ն և Ս քանսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին ԿամԱԶ-ները նվիրել է շինթույլտվության դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում