Հանթսման. «Այլևս Օսկանյանին ոչ մի ցենտ չեմ տալու»
23/06/2013 01:01
Կարդացեք նաև
Նախկին Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրամին գումար փոխանցող Ջոն Հանթսմանը, eMedia.am–ի աղբյուրներով, ԱՄՆ–ում հանդիպումներ է ունեցել ամերկահայ հայտնի գործարարների հետ և Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի թեմայով խոսակցության ժամանակ հայտնել է, որ ինքն ընդհանրապես տեղեկացված չի եղել, թե Օսկանյանն իր փոխանցած գումարներն ինչ նպատակով է ծախսելու։
«Ինձ ասել են, որ նա իմ փողերով քաղաքական կարիերա է անում Հայաստանում։ Ես հիմա Հայաստանում փնտրում եմ բարեխիղճ մարդկանց’ բարեգործական առաքելությունը շարունակելու համար»,- ասել է Հանթսմանը՝ հավելելով, որ այլևս «Սիվիլիթասին» կամ Օսկանյանին ոչ մի ցենտ չի տալու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում