Ռոնալդուն ստացել է Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստի կոչումը
03/12/2019 16:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ազգային թիմի և իտալական Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի Սերիա Ա-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ռոնալդուն արժանացել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: Gran Galà del Calcio մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն դարպասապահ» դարձավ Սամիր Հանդանովիչը «Ինտեր»-ից: Լավագույն մարզիչը «Ատալանտա»-ի գլխավոր մարզիչ Ջան Պիերոո Գասպերինին է, իսկ լավագույն թիմը` «Ատալանտա»-ն: