Հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները հայտնի են

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ),Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ),Մալխաս Ամոյանը (72 կգ),Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում էին 82 մարզիկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում