Էդուարդ Սահակյան. Կաշխատենք շտկել սխալները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ամփոփել է «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած Հայաստանի առաջնությունը:
«Բոլորդ էլ տեսաք, որ յուրաքանչյուր քաշային կարգում կար պայքար, ինչը գեղեցկացրեց այս տարվա առաջնությունը: Եվրոպայի առաջնությունից առաջ կունենանք հավաքներ և մրցաշարեր, այնուհետև պարզ կլինի հավաքականի կազմը: Ունենք խոցելի տեղեր, կաշխատենք շտկել սխալները և լավ մարզավիճակում մեկնել Եվրոպայի առաջնությանը»,– ասաց մարզիչը:
Արթուր Ալեքսանյանի, Կարապետ Չալյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Արմեն Մելիքյանի բացակայությունը Էդուարդ Սահակյանը բացատրեց հավաքականի ռազմավարությամբ։ Իսկ, թե ով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու 77 կգ քաշային կարգում, մարզիչը դեռ հստակ պատասխան չունի:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը 10 քաշային կարգերում մասնակցեցին 82 ըմբիշներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում