Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում առայժմ 3-րդն է
06/12/2019 12:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները մեկնարկեցին արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած արագ շախմատում 7 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը 3-րդն է, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 16-րդը: Հաջորդիվ արագ շախմատում կկայանան ևս 5 տուր: Առաջատարները երկուսն են:
Արագ շախմատի մրցաշարին մասնակցում են 450 շախմատիստ 32 երկրից: