«Ուրարտու»-ն երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ
06/12/2019 15:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արամ Բարեղամյանը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագրի կետերի հետ կապված մանրամասներ հայտնի չեն: «Ուրարտու»-ի սանը թիմի հետ անցկացրել է 183 հանդիպում, որոնցից 11-ում դարձել է գոլի հեղինակ:
Հայաստանի առաջնության առաջին 15 տուրից հետո «Ուրարտու»-ն մրցաշարային աղյուսակում 8-րդն է և ունի միայն 17 միավոր: Առաջատարը «Լոռի»-ն է 28 միավորով: