Երբ ես խաղում էի Բարսելոնայում, իմ անվտանգությունն ապահովված չէր. Ֆիգու
07/12/2019 14:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Լուիշ Ֆիգուն այն քիչ ֆուտբոլիստներից է, ով հասցրել է խաղալ և «Բարսելոնայում», և «Ռեալում»: Նա լավ գիտի, թե ինչ է վտանգ ու թեթև է խոսում այն զգուշավորության մասին, որը կա առաջիկա կլասիկոյից առաջ:
«Ես խաղացել եմ Բարսելոնայում, ու իմ անվտանգությունն այնտեղ ապահովված չէր, սակայն ես որևէ պատճառ չեմ տեսնում կլասիկոյի չկայանալու համար: Մեր օրերում, երբ դուք ցանկանում եք ապահովել ձեր անվտանգությունը, ուղղակի անում եք դա: Փոխելով հանդիպման օրը՝ դուք առիթ եք տալիս նրանց, ովքեր հետաքրքրված են դրանում, սական ֆուտբոլը քաղաքականություն չէ»,-ասել է պորտուգալացին:
Ֆիգուն խոսել է նաև ռասիզմի մասին՝ հայտարարելով, որ «Բարսելոնայում» խաղալու տարիներին նման խնդրի հետ չի բախվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում