Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի դիմաց «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անում։
Հիշեցնենք, որ քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում կսկսվի «Ռեստարտ» նախաձեռնող խմբի և Նարեկ Մալյանի գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք նաև, որ Երևանի Ամիրյան փողոցում մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել` խուլիգանության հատկանիշներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում