Հայաստանի և Հորդանանի միջև ստորագրվել է ԿԳ ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների տնտեսական և քաղաքական հարաբերությունների խորացման, տարածաշրջանային զարգացումների ու կրթության և գիտության ոլորտում համագործակցության հեռա? ?կարների հետ կապված հարցեր:
Նախարար Արմեն Աշոտյանը վարչապետին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր: Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել այս ուսումնական տարվանից իրականացել կրթաթոշակային ծրագրեր: Մասնավորապես, հայ ուսանողները հնարավորություն կունենան խորացնել իրենց գիտելի քները արաբագիտության, իսլամագիտության և ՏՀՏ ոլորտներում, իսկ հորդանանյան կողմին հետաքրքրել են բժշկագիտության, ճարտարապետության, դիզայնի և ՏՀՏ ոլորտներում կրթության հնարավորությունները Հայաստանում:
Հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր, համաձայն որի’ կողմերը կնպաստեն իրենց երկրների միջնակարգ, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների միջև անմիջական կապի հաստատմանն ու զարգացմանը, ինչպես նաև կմշակեն և կիրագործեն համատեղ շահերից բխող գիտահետազոտական ծրագրեր և նախագծեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում