Տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի ընտրությունը կկայանա 2020 թ. հունվարին

Տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի ընտրությունը կկայանա 2020 թ. հունվարին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոփոխել է լավագույն մարզչի և ֆուտբոլիստի ընտրության ժամկետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ 2019 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը կկայանա 2020 թ. հունվարին: Մրցույթի անցկացման ձևաչափի և ժամկետների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում