Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացնում են սալիկապատման ահռելի աշխատանքներ. Լուսանկարներ
14/12/2019 21:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Օperativ.am: Մեծ շեն համայնքն Արցախի ավանդական ու ամենահին (7-րդ դար) գյուղերից է, եղել է մելիքական կեցավայր։
Հարուստ պատմություն ունի, մեծ թվով հայտնի մարդիկ, մասնագետներ (հատկապես բժիշկներ) ծագումով հենց այս գյուղից են։
Գյուղն ունի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կամ նոր են կառուցվել կամ հիմնանորոգվել։
Այս փուլում գյուղում մեծածավալ սալիկապատման աշխատանքներ են գնում, որը գյուղում իրականացրած աշխատանքներն առավել ամբողջական կդարձնի, կապահովի իրեն հատուկ ողջ կոլորիտը։
Այս աշխատանքներում իր առհելի դերն ու մեծ ավանդն իհարկե պատկանում է Կառլեն և Սառա Եսայաններ բարեգործական հիմնադրամին, որը գյուղի զարգացումն ու առաջընթացը իր կյանքի նպատակն է համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում