2 մեդալ՝ սամբոյի միջազգային մրցաշարից
16/12/2019 16:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայ պատանի սամբիստները հաջող մասնակցություն են ունեցել դեկտեմբերի 13-15-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված Պրանցիշկուս Էիգմինասի 13-րդ հուշամրցաշարին: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
Էմին Շիրոյանը նվաճել է 52 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը, իսկ 68 կգ քաշային Ալեքսան Ստեփանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում