16-ամյա ֆուտբոլիստն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է ստորագրել
17/12/2019 12:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի 16-ամյա հարձակվող Լևոն Վարդանյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է ստորագրել ակումբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 16-ամյա հարձակվողը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Երևան»-ի դեմ խաղում իր նորամուտը նշեց «Փյունիկ»-ի գլխավոր թիմում և Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։
Լևոն Վարդանյանը հանդիսանում է նաև Հայաստանի Մ 18 հավաքականի անդամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում