Ժամանակն է խոստովանել, թե մեր քաղաքական դաշտում ում եմ ես սատարում

Ժամանակն է խոստովանել, թե մեր քաղաքական դաշտում ում եմ ես սատարում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ժամանակն է խոստովանել, թե մեր քաղաքական դաշտում ում եմ ես սատարում։

Գագիկ Սուրենյան։ Այո-այո։ Հենց Սուրենյան։ Այն ժամանակ, երբ ամեն 10-ից 9-ի գրպանում առկա է սարք, որը մանրակրկիտ և հանգամանալից տեղեկացնում է աշխարհի ցանկացած կետի եղանակի մասին, մեծարգո պարոն Սուրենյանին ինչ-որ հրաշքով հաջողվում է միշտ արդիական մնալ, և նրա օդերևութաբանական գաղափարներն ու մտահղացումները մշտապես մեծ պահանջարկ են վայելում ժողովրդի լայն զանգվածների մոտ՝ պարոն Surenyan-ի համար արժանիորեն ապահովելով Հայկական Ֆեյսբուքի թիվ 2 անձնավորության դափնիները։

Եվ պատմական զարգացման ներկայիս փուլում, երբ բոլորի համար օր օրի ավելի պարզ է դառնում, որ Հայկական Ֆեյսբուքի թիվ 1 անձնավորության վաղ ֆիասկոն ցավոք անխուսափելի է, ժամանակն է ուղիղ նայել Մոյրաների աչքերին և բացիեբաց հայտարարել. մեծարգո պարոն Սուրենյա՛ն, երբ անտիցիկլոնները սանձած՝ Դուք Բաղդադաց սկսեք Ձեր պատմական ուղերթը դեպի Հայկական իշխանական օլիմպոս, ես ձեր կողքին կլինեմ։

Խոստանում եմ «նախկինների» համար ապահովել իրավական ֆուտուրիզմի զարմանահրաշ պերֆորմանսներ։ Եթե, իհարկե, Դուք կամենաք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում