Երեկ գիշեր ներխուժել են «Ժողովուրդ» թերթի և Armlur կայքի խմբագրություն. Նաիրա Զոհրաբյանը դիմեց իրավապահներին.Տեսանյութ

Երեկ գիշեր ներխուժել են «Ժողովուրդ» թերթի և Armlur կայքի խմբագրություն. Նաիրա Զոհրաբյանը դիմեց իրավապահներին.Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Factor.am: Երեկ գիշեր դռնից և պատուհանից ներխուժել են «Ժողովուրդ» թերթի և Armlur կայքի խմբագրություն: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա իրավապահներին կոչ արեց պարզել՝ ովքեր են եղել ներխուժողները:

«Ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված: Կոչս իրավապահ համակարգին է՝ շուտափույթ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են խմբագրություն ներխուժածները, որ ամբողջ խմբագրությունը տակնուվրա են արել և ինչ են փնտրել»,- ասաց պատգամավորը: Զոհրաբյանը հույս ունի, որ շատ արագ կստանանք այս հարցերի պատասխանը:

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում