«Նոր» Հայաստան` հին ու կարկատած մուշտակով

«Նոր» Հայաստան` հին ու կարկատած մուշտակով

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Իրեն ռեֆորմատոր հռչակած վարչապետը հանկարծ սկսել է գիտակցել, որ իր ընտանիքի անվտանգության հարցերը կարգավորող օրենք փոխելով՝ գլխացավանք կստեղծի հաջորդ վարչապետի համար։ Զավեշտն այն է, որ ՍԴ-ն, ԳԱԱ-ն և այլ պետական կարևոր ինստիտուտներ քանդող մարդն ասում է, որ չի ուզում որևէ ինստիտուտի հարվածել ու հենց նաև դրա համար օրենքը չի փոխում։ Այսինքն` ինչ վերաբերվում է իր և իր ընտանիքի կենցաղային կոմֆորտին, դա «սուրբ կով է», դրան ձեռք տալ չի կարելի:

Ափսոս, որ երեսպաշտությունը «նոր» Հայաստանում ամենաշատ հանդիպող հատկանիշն է դարձել։

Երևի կհիշեք, երբ քննարկվում էր Վեհափառի անվտանգությունն ապահովելու հարցը, մի շարք քայլիստներ ասում էին, որ Վեհափառն իր հոտից վախենալու պատճառ չպետք է ունենա: Հիմա ստացվում է, որ ժողովրդի վարչապետն անձամբ և իր ընտանիքը, փաստորեն, վախենալու շատ բան ունեն ժողովրդից։ Երևի վախենում են, որ մարդիկ փողոցում կմոտենան ու հարցեր կտան…

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում