Տոկիո-2020. Ներկայացվել է Սապորոյում անցկացվելիք մրցումների մրցուղին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է Սապորոյում անցկացվելիք մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումների մրցուղիները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել էր շոգի պատճառով նշված 2 մրցումները Տոկիոյից տեղափոխել Սապորո, որտեղ օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է Ճապոնիայի մայրաքաղաքից:
«Օդորի Պարկից» մեկնարկող մրցումների հիմնական մրցուղին կանցնի Սապորոյի կենտրոնով՝ հեռուստաաշտարակի, Հակայդոյի համալսարանի ու Տոյոհիրա գետի մոտակայքով: Մրցուղին բաղկացած է 2 շրջանից: Առաջին շրջանի ընթացքում մարզիկները կտեսնեն քաղաքի ամբողջ գեղեցկությունը:
Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում