Կայծակնային շախմատի ԱԱ. Մագնուս Կարլսենը՝ աշխարհի չեմպիոն, Արոնյանը գրավեց 15-րդ տեղը
30/12/2019 22:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի ԱԱ-ը: Մրցաշարի հաղթող դարձավ նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նա վաստակեց 16.5 միավոր:
Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան: Երրորդ տեղը 15 միավորով հանգրվանեց ռուս Վլադիմիր Կրամնիկը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 21 տուրից հետո, վաստակած 13.5 միավորով, 15-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Մեր մյուս շախմատիստները հետևյալ տեղերը գրավեցին.
58. Հրանտ Մելքումյան
75. Գաբրիել Սարգսյան
87. Տիգրան Պետրոսյան
109. Զավեն Անդրիասյան
116. Արման Փաշիկյան
131. Մանուել Պետրոսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում