Սուրբ Ծննդյան տոնն իմ համար տարվա ընթացքում զզվելի երեսպաշտության դրսևորման գլխավոր օրն է. Արթուր Դանիելյան

Սուրբ Ծննդյան տոնն իմ համար տարվա ընթացքում զզվելի երեսպաշտության դրսևորման գլխավոր օրն է. Արթուր Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Ընկերներիցս մի քանիսը հետաքրքվեցին, թե ինչու ես ամանորյա ուղերձով չեմ դիմում ադեկվադներին: Մտածեցի, փորձեցի հասկանալ, թե ինչ ունեմ ես ասելու այն առիթով, որ մեր մոլորակը հերթական` թվով 14 միլիարդերրորդ անգամ, իմ ու ձեր կամքից անկախ, պտույտ է կատարել արևի շուրջ: Ոչ մի ուշագրավ բան մտքովս չանցավ, բացի այն մտքից, որ մեր հասարակությունը մի փոքրիկ առաջընթաց կգրանցի, երբ մարդիկ սկսեն ուղերձներ հղել Սուրբ Ծննդյան օրվա խորհրդի առիթով, ոչ թե խմելու ու բտվելու հերթական օրվա առիթով: Ու քանի որ այդ օրը հենց այսօր է, ես ուզում եմ դիմել ձեզ ուղերձով և խնդրել ձեզնից շատերին այսօր չգնալ եկեղեցի:

Սուրբ Ծննդյան տոնն իմ համար տարվա ընթացքում զզվելի երեսպաշտության դրսևորման գլխավոր օրն է: Օր, որի ընթացքում զոմբիների հոտն իր խավարամիտ հոգով պղծում է ամենակարևոր գաղափարը: Եթե դուք Սուրբ Ծնունդը նշելիս չեք խորհում ներքոնշյալի մասին, ուրեմն խնդրում եմ ձեզ ինձ մի փոքրիկ լավություն անել. իմ շուրջ երեսպաշտության դոզան մի փոքր իջեցնել ու չգնալ եկեղեցի, չշնորհավորել միմյանց ու, ի սեր Աստծո, ինձ էդ նկարների վրա չթեգել:

Քանի՞սդ գիտեք, որ երեք տասնամյակ առաջ` շատ գեղարվեստական ոճով գնդակահարված Չաուշեսկու ամուսիններին վերագրվող հանցանքներից գեթ մեկը չապացուցվեց: Ավելին, ապացուցվեց, որ այդ «թալանչին» հեչ էլ թալանչի չէր: Մինչդեռ, օրինակ, Պարսկական վերջին շահ Ռեզան արևմտյան բանկերում միլիարդներ ուներ, բայց գահընկեց անելուց հետո նրան Իրանից դուրս թալանչի չհռչակեցին: Ոչ միայն չհռչակեցին, այլ նաև փաստացի փրկեցին հենց այն բանկի տերերը, որտեղ Ռեզա շահը պահում էր իր գողոնը: Այդ բանկը կոչվում է «Չեյզ Մանհեթեն» և պատկանում է՝ վերջերս 102 տարեկան հասակում մահացած ԴևիդՌոքֆելլերին: Ռոքֆելլերը Ռեզային փրկելու գործողության անունը դրել էր «Պրոյեկտ Արծիվ» ու սա ընդգծում էր բանկիրի արհամարհանքը Ռեզայի հանդեպ: Նա արծիվն էր ընտրել որպես մականուն զուտ Ռեզայի մեծ քթի պատճառով: Սրա մասին բավականին հանգամանորեն վերջերս գրել էր Նյու Յորք Թայմսը: Ո՛չ, իհարկե ոչ բոլոր թալանչիների համար են «վիզ դնում» ռոքֆելլերները: Դա արվում է` ահռելի գումարներ գռփած, արևմուտքի հրահանգները հլու-հնազանդ կատարած, ում որ պետքա մուծված անձանց համար:

Ընդ որում, հերիք չի ապաստան էին տվել իրենց թալանչի ախպորը, հլը մի բան էլ 40 տարի ա փորձում են պատժել՝ այդ թալանչուն իշխանությունից հեռացրած հեղափոխականներին: Բավականին անհաջող են փորձում, բայց հետևողական են: Շահը Ռոքֆելլերի համեմատ մանր ժուլիկ էր, բայց վերջիվերջո նրանցից մեկն էր: Ինչպես բոլոր մնացած կապիտալիստները, նա իր կապիտալը կուտակել էր անբռնազբոս թալանով: Էդ թալանչուն պաշտպանելով՝ «ռոքֆելլերները» մինչ օրս պաշտպանում են իրենց աշխարհայացքը, իրենց գաղափարախոսությունը: Իրենց համար կապ չունի՝ ո՞նց ես կուտակել կապիտալը, եթե կուտակել ես, ուրեմն լավ մարդ ես, ուրեմն օրհնվել ես Աստծո կողմից: Ինչքան շատ ես կուտակել, այդքան լավն ես: Սա է իրենց՝ բավականին ծավալուն գաղափարախոսության դոգմաներից մեկը:

Այդ գաղափարախոսության հիմքում ընկած առասպելներից կարևորագույնը պնդում է, որ լավագույն մարդ է համարվում Սողոմոն արքան, ում գովում են առաջին հերթին հենց փող կուտակելու, կամ, ավելի շուտ, տոկոս ստանալու համար: Ասում են, որ իր օրոք ուրիշ ոչ մեկ չէր կարողանում տարեկան շուրջ 666 տաղանդ ոսկի ստանալ (սա մեջբերում է՝ Գ Թագավորաց10:14): Էդ հետո «փոխադրամ» իմաստով տաղանդը դարձավ «ունակություն» նշանակող տաղանդ: Սողոմոնը համարվում էր մեսսիա և, ըստ այդմ, ուղենիշ էր հանդիսանում: Սողոմոնի տաճարի առևտրականները հենց իրեն էին ուզում նմանվել: Բուն տաճար կոչեցյալն իրականում պարզապես առևտրի կենտրոն էր, էն ժամանակվա մոլը՝ Սողոմոն մոլը: Ընդօրինակելով իրենց կուռքին՝ վաճառականները մինչ օրս իրենց «տաճարների» մուտքերի մոտ կառուցում են Սողոմոնի տաճարի հայտնի երկու սյուները Բոազը ու Յախինը («ուժ» և«պարտադրանք» համապատասխանաբար): «Տաճարի» քրմերն էլ, ըստ էության, վաճառականներից տոկոս կամ արենդա հավաքողներն էին:

Վերոհիշյալ առևտրականներին տաճարից վռնդած Քրիստոսը` քրմերի կողմից հռչակվեց կեղծ մեսսիա ու տանջամահ արվեց: Ընդ որում, հատուկ շեշտվեց, որ Քրիստոսի արարքը մարդասպան Բարաբայից էլ ավելի զազրելի էր, քանի որ Քրիստոսը քարոզում էր շահամոլության ու նյութապաշտության դեմ: Մարդասպան Բարաբան երբեք այդքան վնաս չէր կարող տալ քրմերին, որքան մեկ Քրիստոսը մի քանի ամսում:

Ի հակադրություն իրենց առաջնորդին սպանած քրմերի՝ Քրիստոսի հետևորդներին արգելվեց շահամոլության ու նյութապաշտության ցանկացած դրսևորում և մասնավորապես՝ շահամոլության ամենա ցցուն օրինակ հանդիսացող վաշխառությունը: Զինվելով իրենց առաջնորդի խոսքով ու գործով՝ Քրիստոսի հետևորդները սփռվեցին աշխարհով մեկ, ծլեցին, ծաղկեցին, գրավեցին աշխարհն ու ամեն կերպ դատափետեցին վաշխառուներին: Սա կրում էր խորը գաղափարական և, ըստ այդմ, նույնքան խորը ինստիտուցիոնալ բնույթ: Սողոմոնի տոկոսը, ասել է թե՝ իր տարեկան եկամուտը, 666 տաղանդը, հռչակվեց սատանայի թիվ: Հիսուսին մատնած մարդուն էլ անվանեցին ոչ Մուհամմեդ, ոչ Արմեն, ոչ էլ, ասենք, Շիվա, այլ հենց Հուդա և շեշտեցին, որ դա արվեց 30 արծաթի դիմաց, ոչ թե խոշտանգումներով կամ գաղափարներով դրդված:

Քրիստոսի առաջին գալստից մոտ հազար տարի անց վաշխառուներին հաջողվեց ներթափանցել նրա ստեղծած կառուցի մեջ: Տարատեսակ «գրանտային» ծրագրերով ֆինանսավորելով երիտասարդ ու խոստումնալից հոգևորականներին (Բրեշիացի Առնոլդին, Պիետրո Պամպանացուն, Գասպարո Կանտորինին և այլոց)` Լոմբարդիայի ու Վենետիկի վաշխառուները զարկ տվեցին հեղափոխական «բարեփոխումներին», ասել է թե, ռեֆորմների մեծ ալիքին: Վաշխառուների կողմից ծնած ու դաստիրակած «հոգևորական» հեղափոխականները բողոքում էին ու պնդում, որ եկեղեցին պետք է իր հողերն ու թանկարժեք ունեցվածքը ծախի, որ եկեղեցականները հղփացած թալանչիներ են, որ եկեղեցին քերթում է խեղճ հավատացյալներին, որ ինդուլգենցիաներ է ծախում առանց տենդերի ու կոռուպցիոն ռիսկեր է գոյացնում ամենուր: Կարճ ասած` բողոքականները եկեղեցուն էին մեղադրում այն ամենի մեջ, ինչով իրականում հազարամյակներով զբաղվում էին հենց բողոքականների հովանավորները:

Մինչդեռ բողոքականների քարոզչության խորքում ընկած էր հենց նյութապաշտությունը: Նրանք նենգափոխում էին Արիստոտելի մտքերը, մերժում էին իր ստոիցիզմը, պդնում էին, որ մարդու ոգին հավերժ չէ, որ պետք է ապրել այսօր ու աստծո օրհնությունը ստանալ այսօր, ոչ թե մահվանից հետո, դե իսկ օրհնություն ստանալու միակ ձևն էլ կապիտալ կուտակելն էր, որովհետև հարուստ լինելը լավ է, և եթե դու հարուստ ես, ուրեմն աստված քեզ օրհնել է, իսկ աղքատին` պատժել: Լավ մարդը պիտի ունենար շատ կապիտալ, վատ մարդը՝ քիչ, իսկ որևէ կապիտալ չունեցող մարդը առհասարակ մարդ չէր համարվում ու չպիտի ապրեր: Ըստ այդմ, առաջին բողոքական երկիր համարվող Անգլիայում անօթևան մնացածներին մահապատժի էին ենթարկում: Ընդ որում, երբ լևանտյան ու վենետիկյան վաշխառուները տեղափոխվեցին Անգլիա ու ստեղծեցին Բրիտանական Արևելահնդակական Ընկերությունը, հազարավոր մարդիկ անօթևան մնացին, քանի որ իրենց սեփականությունը ճանաչվեց պետական գերակա շահ: Մնացին անօթևան ու դե սպանվեցին…, որտև… ըըը… «աստված» իրենց պատժեց:

Իրենց տիրապետության տակ ունենալով բնական պատնեշով (ծովերով) պաշտպանված մի ամբողջ կղզի-պետություն` վաշխառուները սկսեցին մասսայաբար պատրաստել և արտահանել բողոքականության գործակալներին: 1500-ականներին գործակալական ցանցը ստացավ քրիստոնյա աշխարհը պայթեցնելու համար շահագործվելիք հիմնական զենքը, հույժ կարևոր տեղեկատվական տեխնոլոգիան՝ մասսայական գրատպությունը (էն ժամանակվա ֆեյսբուքը): Ու ոչ մի ինկվիզիցիա արդեն դրա դեմը չէր կարող առնել: Եվրոպան սուզվեց եղբայրասպան պատերազմի մեջ, կիսվեց ու կործանվեց:

Բողոքական գաղափարախոսությունը ունի տարբեր մակարդակներ ու ճյուղավորումներ` ավետարանչականներից մինչև Կյանքի Խոսք: Բարձրագույն մակարդակում հայտնված բախտավորներին բացահայտվում էր այդ գաղափարախոսության բուն, հակաքրիստոնեական էությունը: Այդ աստիճանում հայտնված «լուսավորվածները» հավատարմության երդում էին տալիս Բաֆոմետին` հնգանկյուն աստղը ճակատին դաջած այծին: Հնգանկյուն աստղը դեռ փարավոնների Եգիպտոսից ժառանգված հին հուդայական սիմվոլ է, որը լուսավորչականության խորհրդանիշն է: Իսկ ընտրված կենդանին մարնմավորում էր, այսպես կոչված, «սադրիչ այծին»: Մինչ օրս որոշ սպանդանոցներում կիրառում են «սադրիչ այծի» հնարքը, երբ ոչխարների հոտի առջևում քայլող այծը մնտում է սպանդանոց, իր հետևից տանելով ոչխարների ողջ հոտը, այնուհետև այծը դուրս է սողոսկում սպանդանոցից, մինչդեռ ոչխարներին կոտորում են: Առանց «սադրիչ այծի» մորթողը ստիպված պիտի ահագին ժամանակ ծախսի ու հատ-հատ ոչխարներին որսա:

Հայ Առաքելական Եկեղեցին նույնպես քաղեց այս ռեֆորմիստների ցանած սերմերի պտուղները: Քաջ գիտակցելով հայերիս համար Օսմանյան կայսրությունում բողոքական «սադրիչ այծերի» բռնած գործի վտանգները` դեռ 1865 թվականին մեր եկեղեցին գրավոր և պաշտոնապես անիծեց բողոքականներին: Դա ցավոք մեզ չփրկեց: Մեր ոչխարները հետևեցին սադրիչ այծերին ու կոտորվեցին:

Հազար տարի առաջ քրիստոնեության մեջ ներարկված այս վիրուսը` աստիճանաբար իր մետաստազները տվեց: Վաշխառուները ստեղծեցին բողոքականությունը որպես վահան քրիստոնյաների դեմ, բողոքականությունը գաղափարապես հիմնավորեց կապիտալիզմի արդարացիությունը, կապիտալիզմը ստեղծեց դեմոկրատիան, որպես կապիտալը մասսաներից պաշտպանելու լավագույն գործիք, դեմոկրատիան ծնեց մարդու պսևդո-պաշտամունքը, որն իր հերթին ծնեց կոնսյումերիզմը և դարձավ կապիտալի բազմապատկման լավագույն միջոցը: Շղթան փակվեց, կապիտալը սկսեց գեներացնել կապիտալ:

Այս ամենը քարոզելու նպատակով ստեղծվեց «մարդու» կուլտը: Ամենուր ընդգծվում էր անհատականության նշանակությունը: Մարդը պետք է հետապնդեր ոչ թե հանրային օգուտի նվաճումը, այլ սեփական էգոն բավարարելը: Սեփական դոմինանտությունը ընգծելու բնական բնազդն էր այս քարոզի հիմքում: Ըստ էության սա մարդուց` բնազդներով ուղղորդվող կենդանի սարքելու ու դրա անունը մարդասիրություն դնելու փայլուն ռազմավարություն էր: Միկողմ էր դրվում կրոնը, ազգությունը, ցեղը, ընտանիքը: Կենդանական բնազդներն էին կարևորը:

Մարդկությունը 21րդ դար մտավ կապիտալի բաշխման աննախադեպ բևեռացվածությամբ, սպառողականության կուլտով ու տոտալ բարոյալքվածությամբ:

Սեփական կյանքը իմաստավորելու համար մարդիկ օր ու գիշեր աշխատում են հերթական իրը գնելու նպատակով: Նրանք դա անելով` փորձում են փրկություն վաստակել, քանի որ ըստ բողոքականների աստված միայն հարուստներին է սիրում, ու եթե դու հարուստ չես կարող լինել, ապա պետք է գոնե ձևանաս, որ հարուստ ես: Պետք է անընդհատ գնաս Սողոմոնի տաճար-մոլը ու փրկություն աղերսես քրմերից` հերթական անիմաստ վարկը վերցնելով ու հերթական անիմաստ իրը ձեռք բերելով: Գովազդային վահանակներից մարդուն ասում են` ինչ է պետք գնել, որպեսզի փրկվես` վաստակելով Սողոմոնի բարյացկամությունը: Առանց գովազդի մարդիկ այլևս նույնիսկ սեփական սեռը չեն կարողանում որոշեն:

Այս համակարգը գոյատևեց հազար տարի, հասավ իր կիզակետին ու սկսեց բուքսավատ անել: Հազար տարի շարունակ ստրուկները հնազանդորեն ու ինքնակամորեն աշխատում էին, որ օրվա ավարտին երջանիկ ու անհոգ մեկնեն Սողոմոնի տաճար ու այնտեղ թողնեն իրենց վաստակած կամ պարտք վերցրած գումարը: Սակայն, հազար տարի անց, այդ համակարգի հենասյուն հանդիսացող երկրներում դժգոհությունն ու դժբախտությունը ռեկորդներ է սկսում սահմանել: Սեփական էգոյի շուրջ կենտրոնացած մարդիկ դառնում են ծույլ և սոցիոպատ: Նրանք չեն վերարտադրվում ու կորցնում են արդյունավետությունը: Կապիտալիզմի որջ համարվող Անգլիայում այս տարի առաջին անգամ ամենա հաճախ բուժվող հիվանդությունը դարձավ դեպրեսիան: Մնացած բոլոր զարգացած երկրներում հոգեկան հիվանդություններն աստիճանաբար գրավում են բուժացուցակների առաջին տեղերը: Մարդիկ ավտոպիլոտի վրա, հիմար ժպիտը դեմքներին հոլիվուդ են նայում, մոլ են գնում, բայց գնալով ավելի ու ավելի են դժբախտանում: Կապիտալիզմի ճամբարներում մեկը մյուսի հետևից սնանկանում են հասարակարգերը:

Վաշխառուները փորձում են գաղափարական սնանկության դեմն առնել: Հավելյալ կեղծ օրակարգեր ստեղծելով` «ձախերին» հղում են բնապահպանական ճակատում մարտելու, «աջերին» դրդում են ներգաղթյալների դեմ պայքարելու: Ձախերին համոզում են, որ կովի թրիքն է գլոբալ տաքացման պատճառներից մեկը և, ըստ այդմ, պետք է հրաժարվել մսից: Աջերին համոզում են, որ սիրիացի ներգաղթյալներն են պատճառը, որ տեղացիները երեխա չեն ունենում ու ստիպված են աճող թոշակառուների բանակ պահել: Երկու խմբերն էլ, լինելով գաղափարապես սնանկ, հանգրվանում են «սադրիչ այծերին» հետևելուն, որոնք բոլորին ուղղորդում են դեպի Սողոմոն մոլ: Էս պայքարիստներն էլ բավարարվում են նրանով, որ ի նշան բողոքի նույն մոլում ձախերը գնումներ են կատարում ձախական առևտրականների մոտ, իսկ աջերը` աջական: Ամենուր «հեղափոխություններ» են տեղի ունենում, ինչոր փոփոխությունների պատրանքներ են բեմադրվում, բայց դա չի բուժում դեպրեսիան ու ներքին դատարկությունը: Ընդհակառակը, մարդիկ ավելի ու ավելի հաճախ են ասում, որ բան չի փոխվում, մենակ կյանքի որակն ա վատանում:

Չաուշեսկուին կաշառակերության համար չեն գնդակահարել: Ընդհակառակը, նրան գնդակահարել են այն բանի համար, որ նա աշխատավարձով էր ապրում ու մեկ կոպեկ անգամ հետ գցած չուներ: Նրան գնդակահարեցին, որովհետև նա հրաժարվում էր մտնել Սողոմոնի տաճար ու տուրքը մուծեր քրմերին: Մինչդեռ Ռեզա շահը չէր հրաժարվում: Սերժ Սարգսյանին էլ չեն գնդակահարել, որտև նա Չաուշեսկուի սխալը չկրկնեց, նա կուտակեց կապիտալը: Ու թեև նա հրաժարվեց լինել սադրիչ այծ ու հոտին ուղղորդել դեպի սպանդանոց, Սարգսյանին կգնդակահարեն, եթե նա, կուտակած կապիտալը քրմերին մուծելու փոխարեն, ժառանգի իր հոտին: Ու եթե Փաշինյանը հանկարծ չկուտակի կապիտալ ու չկարողանա տուրք մուծել քրմերին, իրեն անպայման կմորթեն` հենց իրեն աթոռ տված քրմերը, անկախ նրանից, որ նա ինչոր պահի հնազանդորեն փորձել է ծառայել որպես «սադրիչ այծ»:

Սա է մի քանի հազարամյակ ձգվող պայքարի ողջ իմաստը: Կամ դու ես դառնում Սողոմոն մոլի ստրուկ, կամ դու ստրկացնում ես այդ տաճարի քրմերին, երրորդ ուղին չկա: Ու եթե դուք սա չգիտեք կամ չեք հասկանում, պետք չէ ձեր խավարաթաթախ ձեռքերով պղծել Սուրբ Ծննդյան տոնը: Բայց դե եթե էսքանը կարդացիք, ուրեմն արխային գնացեք ու ճանապարհին ամեն մի առևտրականի տեսնելիս հիշեք, թե ինչու եք գնում եկեղեցի:

Հ.Գ. հետաքրքիր մի փաստ. հնգանկյուն աստղը լուսավորչականության այրող աստղն էր խորհրդանշում, վեցանկյունը` Դավիթ արքայի զինվորների վահանին դաջած աստղն էր (հիմա Իսրայելի դրոշին), իսկ ութանկյունը հենց Սողոմոնի զինվորների նշանն էր: Մոտ 70 տարի առաջ, ութանկյունը կրող Սողոմոնի զինվորների դեմ պատերազմ հաղթած, Հովսեփ անունով ճեմարանի մի նախկին սան, ու համատեղությամբ Չաուշեսկուի հոգևոր հայրը այդ հաղթանակին հասավ, հայտարարելով, որ իսկական «գողը» չպետք է ունենա սեփականություն, չպետք է կուտակի կապիտալ ու արեց դա սեփական օրինակով: Իսկական գողը պիտի լինի հոգով աղքատ, որովհետև հոգով աղքատինն է երկնային արքայությունը: Հովսեփի մահվանից հետո գլխավոր վաշխառու Սողոմոնի զինվորները նորից գլուխ բարձրացրեցին, ու մարտը սկսվեց նորից:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում