«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցները բողոքի ակցիա են անում Դատախազության դիմաց․ տեսանյութ
08/01/2020 17:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՀՀ դատախազության դիմաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցները բողոքի ակցիա են անում։ Նրանք պահանջում են վերացնել Ա․ Թավադյանի նկատմամբ կիրառված կալանքը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում