Արտակարգ իրավիճակ «Դալմա Գարդեն մոլ»-ի շենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակ «Դալմա Գարդեն մոլ»-ի շենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: 21:00- ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այսօր ժամը 20։00-ի սահմաններում «Դալմա Գարդեն մոլում» ցնցումներ են նկատվել, սակայն սեյսմիկ կայանները երկրաշարժ չեն գրանցել։

«Հիմա մեր աշխատակիցները տեղում են, ցնցումներ այս պահին չկան։ Որպես այդպիսին ցնցում չի եղել, փոքր շարժ է նկատվել»,– ասաց նա և հավելեց, որ ժողովրդին տարհանել են, որպեսզի պարզեն, թե ինչ է կատարվել։

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում արտակարգ իրավիճակ է, շենքում գտնվողները զանգվածաբար լքել են շենքը։

Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվության պատասխանատու Էդմոն Զարգարյանը նշեց՝ այն տեղեկություն, որ երկրաշարժ է նկատվել իրականությանը չի համապատասխանում։ Նա նշեց, որ օպերատիվ խումբը ժամանել է առևտրի կենտրոն, որպեսզի մարդկանց տեղեկացնի, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։

Առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության պետը նշեց, որ այժմ առևտրի կենտրոնի աշխատանքի բնականոն ընթացքը չի խախտվել, սակայն դեռ ներս մտնել չի կարելի։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել է տեղեկություն, ըստ որի Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում երկրաշարժ է նկատվել, որից ԱԻՆ-ը հերքող հաղորդագրություն էր տվել։

Հաղորդագրությամբ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում