Ռեալն ամռանը կփորձի վաճառել Բեյլին
10/01/2020 12:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport: Մադրիդի «Ռեալը» 2020 թվականի ամռանը քայլեր կձեռնարկի թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին վաճառելու համար։ Այս մասին հաղորդում է Armsport-ը` հղում անելով` The Telegraph-ին։
«Արքայական» ակումբը մտադիր է կյանքի կոչել այս գաղափարը, չնայած այն փաստին, որ ուելսցու գործակալ Ջոնաթան Բարնետը պնդում է, որ տրանսֆերը քիչ հավանական է։
«Ռեալում», սակայն, անհանգստացած են, որ չեն կարողանա գնորդ գնել Գարեթ Բեյլի համար, ինչպես դա եղավ նախորդ ամառ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կար տեղեկություն այն մասին, որ Բեյլի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին» և «ԼԱ Գելեքսին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում