ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոռուպցիոն դրսևորում կոծկել և գրառում է անում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինը միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահի գրասենյակում պաշտոն է զբաղեցնում, պետական բյուջեից գումարներ է ստանում և մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը ի դեպ ուղիղ առնչվում է ամուսնու զբաղեցրած պաշտոնի հետ:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել այս կոռուպցիոն դրսևորումը և գրառում է անում, որ իբր Բադասյանի կինը ամառվանից չի աշխատում, սակայն ԱԺ պաշտոնական կայքում առ այսօր նախարարի տիկինը գրանցված է որպես ԱԺ աշխատող:
Հատուկ տիկին Նազարյանի համար.
1) Կոռուպցիայի, մասնավորապես շահերի բախման դրսևորում է, երբ նախարարի ընտանիքի անդամը բիզնեսով է զբաղվում տվյալ նախարարի համակարգման ոլորտում։ Առավել ևս, երբ այդ բիզնեսը հիմնադրվում է նախարար դառնալուց ՀԵՏՈ և ոչ թե առաջ։
2) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը տարածվում է նաև Աժ փոխխոսնակի խորհրդականի նկատմամբ, իսկ այդ օրենքը հանրային ծառայողներին ուղիղ արգելում է կատարել այլ վճարովի աշխատանք։ Նշված բիզնեսն այլ վճարովի աշխատանք է։
3) Երբ առանց մրցույթային պետական աշխատանք են տալիս ընկերոջ կամ մտերիմի տիկնոջը, դա նույնպես կոռուպցիայի դրսևորում է։ Կոչվում է «քրոնիզմ» (cronyism)։»:
Նարեկ Մալյանը խնդրել է նաև իր ծանոթ իրավապաշտպաններին՝ օգնել ստանալ այս հարցի իրավական պատասխանները և պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ դրանից հետո իրավապահ մարմիններին և դատարան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում