Ծեծկռտուք Երեւանում. հնչել են կրակոցներ
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 25-ին’ ժամը 02:00-ին, զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի Թաղում’ գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է ընկած: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Սարալանջի և Չարենցի փողոցների հատման մասում՝ գետնին ընկած, հա? ?տնաբերել է 1980թ. ծնված Արմեն Մ.-ին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մ.-ի հետ և ծեծի ենթարկել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մ.-ն իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնություն պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում