Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց։ Նրանք պահանջում են փոխել ոլորտի քաղաքականությունը և թույլ տալ աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան՝ այստեղ վերասարքավորելու նպատակով։
Ավտոներկրողները դժգոհ են նաև, որ մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են:
Նրանք նաև պնդում են, որ անհարմարություններ է պատճառում ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ավտոներկրողները դարձյալ բողոքի ակցիա էին անում Պետական եկամուտների կոմիտեի դիմաց: Ակցիայի մասնակիցներին մոտեցել էր ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: Ավտոներկրողներն իրենց պահանջները գրավոր փոխանցեցին՝ մաքսատունը Գյումրիից տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի, բեռնափոխադրման և այլ հարցերի հետ կապված: Այնուհետև ավտոներկրողները հանդիպել էին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Հանդիպումը, սակայն, չէր գոհացրել նրանց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում