Քրեական գործի շրջանակներում Նարեկ Մալյանին հրավիրել են Քննչական կոմիտե. տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, վերջինս այս պահին ուղևորվում է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Մալյանն այս առիթով ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝
«2 նորություն ունեմ.
1-ին. ես չեմ պատրաստվում լռել և երբեք չեմ հանձնվելու մինչև ինձ որևէ հոդվածով չբանտարկեն:
2-րդ. քանի որ սա իմ 100-րդ` հոբելյանական այցելությունն է իրավապահ համակարգ, այդ առիթով, ինչպես և խոստացել էի, ես և իմ ընկերները կազմակերպում ենք տոնախմբություն:
Սիրելի ընկերներ և անաչառ ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրով հրավիրում եմ բոլորին Արաբկիրի քննչական բաժնի մուտքի մոտ՝ միասին նշելու իմ 100-րդ հոբելյանական այցելությունը իրավապահներին:
Ծրագրում՝ տորթ, շամպայն, փուչիկներ, գմփիկներ, երգեր, պարեր, իհարկե, բարձր տրամադրություն և ծաղկեփունջ իմ նոր քննիչին»։
Զարգացումներին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում