Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները
25/06/2013 12:31
Կարդացեք նաև
Սեւանա լճից արդեն մեկ շաբաթից ավելի է’ ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, հունիսի 24-ի դրությամբ արդեն Սեւանա լճից բաց է թողնվել 19 միլիոն 455 հազար խորանարդ մետր ջուր: Այդուհանդերձ, նույն օրվա դրությամբ Սեւանա լճի մակերեւույթը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 58 սանտիմետր բարձրության վրա, ինչը 12 սանտի մետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի նախատեված է Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնել 170 միլիոն խորանարդ մետր ջուր: Արփա- Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 87 միլիոն 127 հազար խորանարդ մետր ջուր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում