Արցախցի սամբիստները Վենեսուելայում կմասնակցեն Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարին

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հունիսի 26-ից հուլիսի 1-ը կկայանա Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից` Ա. Աստախովի հուշամրցաշարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, հուշամրցաշարին Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի անդամներ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ, ստեփանակերտցիներ Մավրիկ Նասիբյանը` 74 կգ, Աշոտ Դանիելյանը` 82կգ, Դավիթ Գրիգորյանը` 90կգ : Կարակաս կմեկնի նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում