Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ)
24/01/2020 12:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղից պարզ է դառնում, որ պաշտպաններին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը, ըստ որի պետք է խուզարկություն իրականացվի:
Հիշեցնենք, Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանին և նրա պաշտպաններին թույլ չեն տալիս ծանոթանալու խուզարկության վերաբերյալ դատարանի որոշմանը։
ՀՔԾ-ից էլ Ամրամ Մակինյանին հորդորել էին ապատեղեկատվություն չտարածել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում