Երեկ տեղի է ունեցել աննախադեպ «բեսպրեդել», աննախադեպ խուժանություն. Միհրան Հակոբյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Երեկ ամբողջ աշխարհի աչքի առաջ անհամաչափ ուժի կիրառմամբ 6 ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանություն՝ ապօրինի զենք-զինամթերքի և թմրանյութերի կասկածանքներով: Վեցն էլ հանրային ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացիներ են, վեցին էլ «պոլերով են տվել», վեցին էլ «ասֆալտին են փռել»: Տեղի է ունեցել աննախադեպ «բեսպրեդել», աննախադեպ խուժանություն: Դա հատկապես ցցուն դարձավ, երբ ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով վերջին բերման ենթարկվածը 6 ժամ անցկացրել էր Ոստիկանության դիմաց՝ ոստիկանների և լրագրողների աչքի առջև:
Իրավապաշտպան կազմակերպությունները լռում են, միջազգային կազմակերպությունները լռում են, հայտնի դեսպանատները լռում են… Պատկերացնու՞մ եք նման բան երկու տարի առաջ, տաս տարի առաջ, տասնհինգ տարի առաջ: Իսկ միգուցե ճի՞շտ են օդում կախված խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանին իր Ատելության կուսակցությամբ «ֆոռա են տվել» բաքվեցիների հետ Ժնևյան բանակցություններում ինչ-ինչ բաներ պոկելու դիմաց, Ամուլսարը բացելու դիմաց, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դիմաց:
Կա՞ որևէ այլ տրամաբանական բացատրություն: Կա՞ որևէ այլ վարկած: Ի՞նչ է փոխվել հայտնի աշխարհամասում՝ իր դեսպանատներով, միջազգային կառույցներով և այդ կողմերից ֆինանսավորվող իրավապաշտպաններով հանդերձ, որ քար լռություն է, ձայն բարբառո հանապատի…
Հետևեք մեզ նաև Telegram-ում