Պոստը մնացել է Շարմազանովին

Երկուշաբթի օրվանից ՀՀ նախագահը, փաստորեն, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Եթե երկրից բացակայում է ՀՀ նախագահը, նրա պարտականությունները դրվում են ԱԺ նախագահի վրա, եթե ԱԺ նախագահն է բացակայում, ԱԺ նախագահի պաշտոնակատար է դառնում նրա առաջին տեղակալը: Չնայած ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդել էր, թե Հովիկ Աբրահամյանը Ստրասբուրգ կմեկնի հունիսի 26-27-ը, սակայն կիրակի օրվանից նա Հայաստանում չէ:

Որոշ տեղեկություններով, նախ մեկնել է Մոսկվա’ տիկնոջ հետ, ինչն էլ ոմանց մոտ կասկած էր առաջացրել, թե մոսկովյան «Արարատ հայաթում» ծառուկյանաքոչարյանական հերթական «տուսովկան» է լինելու, սակայն «Հրապարակ»-ին հաջողվել է ճշտել, որ Ծառուկյանն ու Քոչարյանը Հայաստանում են, ուստի նման բան չկա: Իսկ կիրակի երեկոյան Արգամիչն արդեն Փարիզում էր, նրան դիմավորել են հայաստանյայց դեսպանատան աշխատակիցները:

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում