«Փաստ». «Չիստկա»՝ Վլադիմիր Կարապետյանից հետո
31/01/2020 09:43
Նմանատիպ
«Ինչպես հայտնի է, հունվարի սկզբին սեփական դիմումի համաձայն հրաժարական ներկայացրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Մոտ մեկ տարի աշխատելով Փաշինյանի մոտ՝ Կարապետյանը կարողացել էր կառավարության ներսում և պետական ապարատում սեփական «մինի» թիմը ձևավորել՝ վստահելի մարդկանցով, որոնք, ի դեպ, ըստ թերթի տեղեկությունների, պարբերաբար Կարապետյանի համար տեղեկատվություն էին ապահովում։ Վլադիմիր Կարապետյանի հեռանալուց հետո իշխանության տարբեր օղակներ աստիճանաբար փորձում են ազատվել «կարապետյանականներից», մի խոսքով՝ իշխանության ներսում յուրատեսակ «չիստկա» է սկսվել. տարբեր պատճառաբանություններով քիչ-քիչ աշխատանքից ազատվում են նրա հետ ասոցացվող բոլոր անձինք, որոնց «պրոտեժեն» եղել է Կարապետյանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում