«Իրատես». Առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական ֆորմատի մասին, որտեղ կլինեն և´ «հին» նախկիններ, և´ «նոր» հներ

«Իրատես». Առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական ֆորմատի մասին, որտեղ կլինեն և´ «հին» նախկիններ, և´ «նոր» հներ

«Արտախորհրդարանական որոշ ուժեր այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, հնարավոր համագործակցության ձևաչափերն են հստակեցնում: Ներքուստ «եփվում» են գործընթացները, սակայն վճռական քայլեր դեռ չկան:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական ֆորմատի ձևավորման մասին, որտեղ կլինեն և´ «հին» նախկիններ, և´ «նոր» հներ: Եթե արտախորհրդարանական ուժերը դեռևս հաշվարկներ են անում, թե երբ խաղի մեջ մտնեն ու ինչ արսենալ օգտագործեն, խորհրդարանական ընդդիմությունը բավական ուշագրավ մոտեցում է ցուցաբերում:

Որոշ տեղեկություններով՝ և´ ԲՀԿ-ի, և´ ԼՀԿ-ի հետ բանակցություններ են ընթանում հնարավոր համագործակցության մասին, սակայն վերջիններս չեն շտապում բացահայտ պատերազմ հայտարարել Նիկոլ Փաշինյանին` չբացառելով հանդերձ, որ հնարավոր բևեռի ստեղծման դեպքում կաջակցեն դրան:

Այս պահին տարբեր բանագնացներ են աշխատում և´ արտախորհրդարանական, և´ խորհրդարանական ընդդիմության հետ, որպեսզի հնարավորինս մեծ համախումբ ասպարեզ իջնի»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում