Ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ Գագիկ Սուրենյան

Ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ակնկալվում է համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։

«Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում բուք։

Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։

Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն»,-գրել է Սուրենյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում