ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել

ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումը հռչակեց համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ: Միևնույն ժամանակ, շեշտվում է, որ նման որոշումը չի կարող դիտարկվել որպես Չինաստանի ձախողում, քանի որ համաճարակը զսպելու Պեկինի ջանքերը շատ բարձր են գնահատվել փորձագետների կողմից: Այս մասն գրում է euronews-ը։

«Ես հայտարարում եմ միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ կապված նոր կորոնավիրուսի գլոբալ բռնկման հետ: Հիմնական պատճառը ոչ թե այն է, ինչ տեղի է ունենում Չինաստանում, այլ այն, ինչ կարող է պատահել այլ երկրներում: Մենք շատ անհանգստացած ենք, որ վիրուսը կտարածվի առողջապահական թույլ համակարգ ունեցող երկրներում»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը։

ԱՀԿ-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 8000-ի, իսկ մահացածներինը՝ 170-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում