Նարեկ Սամսոնյանը որպես վկա հրավիրվել է ՀՔԾ

Նարեկ Սամսոնյանը որպես վկա հրավիրվել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:

«Այսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում: Վկայի կարգավիճակը պարտավորեցնում է մասնակցել հարցաքննությանը: Նման պարագայում ներկայանալու եմ վարույթն իրականացնող մարմնին: Հարցաքննությունից հետո պատրաստվում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքիր մանրամասներ հաղորդել հարցաքննությունից և ընհանրապես քրեական գործից և իրավապահների մոտիվացիայից», – նշել է Սամսոնյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում