Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, սպասվում է ձյուն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում՝ հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային և կենտրոնական շրջաններում, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունվարի 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում