Brexit-ի ազդեցությունը Հայաստանի վրա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Brexit-ն ու Հայաստանը:
Brexit-ը բախտորոշ իրադարձություն է Եվրամիության պատմության մեջ և ոչ միայն այն պատճառով, որ առաջին դեպքն էր, երբ ԵՄ անդամ երկիրը լքում է այդ վերազգային կառույցը, այլև, որ դա հենց Մեծ Բրիտանիան է:
Brexit-ն ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում:
Նոր իրողությունները, իհարկե, մշտադիտարկման և խորքային անալիզի առարկա պետք է դառնան, սակայն փորձեմ բանաձևել/կանխատեսել մի շարք հետևանքներ:
1. ՄԹ-ը առավել ցայտուն է իրակացնելու իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ այլևս կաշկանդված չլինելով ԵՄ միասնկան մոտեցումների հրամայականով: Մեծ Բրիտանիօան մշտապես ներկայացված է եղել տարածաշրջանում, հետապնդելով սեփական շահերը: Այս դեպքում նա առավել ազատորեն է իրականացնելու իր քաղաքականությունը՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:
2. Թեպետ Միացյալ Թագավորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, սակայն ակնհայտ է, որ իր ազդեցությունն է փորձելու ընդլայնել նաև Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
3.Հայաստանին առնչվող հետևանքների մասով պետք է հստակ հասկանալ, որ Եվրամիությունն ընկղմվելու է ներքին խնդիրների լուծման հորձանուտ` կապված՝ մի կողմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, մյուս կողմից՝ ԵՄ-ում առկա մեխանիզմների և կենտրոնախույս նոր դրսևորումների կասեցման հետ:
4. Հետևաբար, ակնհայտ է, որ ԵՄ-ի հետաքրքրությունն ու հնարավորություններն առ հարևան երկրներ, մասնավորապես, մեր տարածաշրջանի և Հայաստանի, առավել է պակասելու: Պակասելու է, որովհետև ԵՄ գերակայությունը դառնալու է հենց ԵՄ արդյունավետության պահպանումը, որին էլ ուղղվելու են հիմնական քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները:
5. Ինչպես հայտնի է, ՄԹ-ն հակառուսական քաղաքականության առաջատարներից էր ԵՄ-ում: Brexit-ը որոշակի առումով կարող է հանգեցնել նաև ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական լարվածության թուլացմանը: Եթե ՌԴ-ԵՄ հարաբերությունները դուրս գան հակադրության սուր ֆազայից, քաղաքական առումով կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի, և, մասնավորապես, Հայաստանի վրա:
6. Եվ իհարկե, Հայաստանը լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի ՄԹ-ի հետ հարաբերությունների լիարժեք ծավալին հասնելու ուղղությամբ այն գործառույթների և ուղղությունների մասով, որոնց համար նախկինում պատասխանատու էր Բրյուսելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում