Իշխանության նախագծած «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը. Ամրամ Մակինյան
31/01/2020 20:58

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Հարգելի լրագրողներ,
խոստացել էի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնել աշխատանքային օրվա վերջում։
Ծանոթանալով նշված նախագծերի փաթեթին՝ պնդում եմ, որ քաղաքական իշխանության կողմից նախագծված «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը՝ երեկ շրջանառության մեջ դրված նախագիծն առերևույթ հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության հետ։
Ինչ վերաբերում է «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրավաբանական որակմանը, ապա այն սահմանադրական կարգի տապալման դասագրքային օրինակ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում