«Փաստ». Իշխանությունը փորձում է ազդել ՍԴ դատավորների որոշումների վրա

«Փաստ». Իշխանությունը փորձում է ազդել ՍԴ դատավորների որոշումների վրա

«Օրերս անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «շուտով կհանգուցալուծվի»: Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նախօրեին նույնիսկ ժամկետներ էր նշել՝ ասելով, թե առաջիկա 1-2 ամսում Սահմանադրական դատարանի թեման մեկընդմիշտ փակ կլինի:

Այս թեմային անդրադարձել են նաև իշխող ուժի այլ ներկայացուցիչներ: Ոմանք նույնիսկ նշել են, թե ՍԴ մի քանի դատավորներ օգտվելու են վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից: Սրան գումարվում են խոսակցությունները սահմանադրական փոփոխություններով ՍԴ-ն ցրելու մասին:

«Փաստ» թերթի աղբյուրները պնդում են, որ նման հայտարարություններն ըստ էության մանիպուլյացիայի, կամ, ինչպես որոշ փորձագետներ են արդեն որակում, «քաղաքական-ինֆորմացիոն բլեֆի» տարրեր են պարունակում, որոնք նպատակ ունեն մի կողմից՝ ձևավորել հանրային կարծիք, մյուս կողմից՝ ազդել ՍԴ դատավորների որոշման վրա:

Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունները ՍԴ-ն ցրելու ճանապարհով չեն գնա, քանի որ անհանգստացած են միջազգային կառույցների ակնկալվող սուր արձագանքից: Ինչ վերաբերում է դատավորներին, ապա նույն աղբյուրները պնդում են, որ նրանք չեն պատրաստվում օգտվել վաղաժամ կենսաթոշակից, որին մասնագետները տվել են «օրենքով կաշառք» անվանումը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում