«Փաստ». Նոր կարգավորումներ պետական պաշտոնյաների համար. սահմանափակումներ կկիրառվեն

«Փաստ». Նոր կարգավորումներ պետական պաշտոնյաների համար. սահմանափակումներ կկիրառվեն

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մեջ քննարկվում է պաշտոնյաների նկատմամբ օրենսդրական կարգավորումներ կիրառելու մասին մի օրինագծի սևագիր տարբերակ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ կարգավորումները պետք է վերաբերեն այն պաշտոնյաներին, որոնք տեսականորեն և պրակտիկորեն տիրապետում են կամ կարող են տիրապետել պետական գաղտնիքների։

Նախատեսվում է հստակ սահմանել այդ պաշտոնյաների ցանկը, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում ու դրանից հետո նրանց նկատմամբ որոշակի սահմանափակումների կիրառման շրջանակները։

Այս թեման, ըստ մեր աղբյուրների, կուլիսներում բավական ակտիվ պրոպագանդում են արևմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչները։

Ըստ էության, նման նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի սահմանափակել պետական պաշտոնյաների՝ հետագայում ազատ տեղաշարժվելու և գործունեություն ծավալելու հնարավորությունները»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում