Հստակեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց հեռակա բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը
Կարդացեք նաև
Հաշմանդամություն ունեցող մարդը հեռակա բժշկասոցիալական փորձաքննություն կարող է անցնել ոչ ավելի, քան մեկ անգամ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը՝ հավելելով, որ կառավարության նոր որոշմամբ՝ հեռակա փորձաքննությունն իրականացվում է, եթե հաշմանդամություն ունեցող անձն իր նախորդ բժշկասոցիալական փորձ աքննությունն անցել է իր մշտական բնակության վայրում, իսկ եթե նախորդ փորձաքննությունն իրականացվել է հեռակա կարգով, հաջորդ փորձաքննությունը հեռակա չի կարող իրականացվել։ «Սրանով սուբյեկտիվ վերաբերմունքը վերանում է, և գործընթացը դառնում է հսկելի։ Նվազեցվում է այն հանգամանքը, որ մինչ այդ հաշմանդամություն ունեցող անձինք միայն բուժման նպատակով չէին բացակայում ՀՀ-ից։ Բացի այդ, հեռակա բուժզննման ժամանակ հաշմանդամություն սահմանելիս առողջական վիճակի լիարժեք գնահատում հնարավոր չէր կատարել»,- ասաց Սիմոնյանը։
Խոսելով բժշկասոցիալական փորձաքննության կասեցման մասին՝ Սիմոնյանը նշեց, որ կասեցման համար հիմք են ծառայում երեք պայմաններ։ «Առաջինը, երբ հաշմանդամություն ունեցողը իրավասու պետական մարմին չի ներկայացրել հեռակա, տնային կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր, երկրորդ՝ լրացուցիչ հետազոտման անհրաժեշտության դեպքում, և երրորդ՝ փաստաթղթերի թերի լինելու դեպքում»,- ասաց Անուշ Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ մյուս դեպքերում հեռակա բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացվում է օրենքով սահմանված կարգով։
ՀՀ կառավարության վերջին նիստին հաշվի առնելով «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանությանմասին» օրենքը’ կառավարությունը փոփոխություն և լրացումներ էր կատարել իր նախկին որոշումներից մեկում’ հստակեցնելով հաշմանդամություն ունեցող անձանց հեռակա բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում