Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ազատ արձակելու դեմ բերված Դատախազության վերաքննիչ բողոքը:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Աբրահամյանի պաշտպաններից Հովհաննես Քոչարյանը. «Դատախազության վերաքննիչ բողոքը դատարանը մերժեց, Աբրահամյանը կմնա ազատության մեջ»:
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, դեկտեմբերի 22-ին մերժել էր Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում