Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում տեղադրված ռումբի վերաբերյալ ահազանգը կեղծ էր

Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում տեղադրված ռումբի վերաբերյալ ահազանգը կեղծ էր

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում