«Ժողովուրդ». Իմքայլականները խճճվել են «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների մեջ

«Ժողովուրդ». Իմքայլականները խճճվել են «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների մեջ

Ինչպես հայտնի է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեք օրով մեկնել էր Դիլիջան, որպեսզի, իրենց իսկ խոսքով ասած, մշակեին 2020թ. ռազմավարությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, իմքայլականներին է միացել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Հիմնական քննարկումները ծավալվել են հենց այդ օրը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննարկվող թեմաները եղել են օրենքի մի քանի նախագծեր, որոնք պետք է առաջիկայում խորհրդարանականները ներկայացնեն քննարկման։

«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով՝ նախ եւ առաջ քննարկվել են փետրվարի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվող փոփոխությունները, որը, կարելի է ասել, անգամ իմքայլականների մոտ է խառնաշփոթ առաջացրել, քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացից դուրս է թողնում ՀՀ և ՍԴ նախագահներին։ Այնուհետև օրակարգում են եղել Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները. իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ռեյտինգային ընտրակարգը։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ, որը ևս ակտիվ մասնակցել է քննարկումներին։ «Ես կարծում եմ, որ մենք՝ որպես քաղաքական ուժ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք Հայաստանի տնտեսական զարգացումը, քաղաքական ստաբիլությունը, բարձր տրամադրությունը և այն ամբիցիոզ ծրագրերը, որ կան մեր առջև», – նշեց նա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում