«Հրապարակ». Իրավապահները ապշած են իշխանությունների «ցինիզմից»

«Հրապարակ». Իրավապահները ապշած են իշխանությունների «ցինիզմից»

«Օրերս «Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածը, որտեղ ոստիկանության գործողությունները՝ ՎԵՏՕ-ին և «Ադեկվադներին» բերման ենթարկելու հետ կապված, ներկայացվել էին որպես սաբոտաժ և հակաիշխանական գործողություններ, վրդովեցրել է ոստիկաններին։

Նրանք ապշած են այդ «ցինիզմից», որ նախ՝ իշխանությունն իրենց կարգադրում է նման գործողություն իրականացնել, ապա, երբ տեսնում է, որ հանրային ընկալումը բացասական է, մեղքը գցում է իրենց վրա։ Ուժայիններում հասկացել են, որ վերևից եկող հրահանգները պետք է տասն անգամ չափել, նոր անել, քանի որ վճռական պահին պատասխանատվությունն իրենք են կրելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում