«Հրապարակ». Սուտ և ներշնչանք. իշխանության հիմնական գործիքակազմը

«Հրապարակ». Սուտ և ներշնչանք. իշխանության հիմնական գործիքակազմը

Երկու հիմնական գործիքակազմ է կիրառում իշխանությունն այսօր՝ սուտն ու ներշնչանքը։ Կեղծել, ձեւացնել, որ ամեն ինչ հրաշա­լի է՝ երկիրը ծաղկում է, վագրա­յին թռիչքով զարգանում է, մեր խնդիրները լուծվում են, կյանքն էլ արագընթաց լավանում է։ Եվ ներշնչել հասարակությանը, որ վերջին երկու տարում սկսել եք լավ ապրել, պարզապես դա դեռ չեք գիտակցում։ Իսկ եթե իսկապես լավ չեք ապրում, ապա ուղղակի դրական փոփոխությունները դեռ անձամբ ձեզ չեն հասել, բայց շատ շուտով հասնե­լու են, ուղղակի պետք է հուսալ եւ սպասել։

Այս երկու մեթոդն անվրեպ աշխատում է՝ անգամ գրագետ ու խելացի մարդիկ պարբերաբար իրենք իրենց հարցնում են՝ գուցե իսկապես ամեն ինչ լավ է, իմ զգա­յարաններն են բթացել։ Գուցե իրոք մարդիկ իրենց կյանքում դրական, կտրուկ փոփոխություններ են արձա­նագրել, միայն ես՝ ծույլս, դժգոհս, ապերախտս, չեմ նկատում։ Գուցե, իսկապես այս իշխանությունները բարձր ռեյտինգ ունեն՝ ուղղակի ինձ չեն հանդիպում նրանցով հիացածները։ Գուցե նաեւ պրոֆեսիոնալ են, ազնիվ են, աշխատասեր են։ Գուցե իրոք հույժ անհրաժեշտություն կա, որ Հրայր Թովմասյանը հեռանա, եւ դրանից հետո ամեն ինչ լավ կլինի։ Գուցե իսկապես օրենսդիր մարմի­նը շատ լավ է աշխատում, եւ այդ անամոթ «սեւերն» են անտեղի փնո­վում խեղճերին։ Գուցե հարկավոր է անվերապահ աջակցություն ցուցա­բերել կառավարությանն ու իր ղե­կավարին, որ նախկինների հախից վերջնականապես գա, եւ մեր երկրի վրա բացվի «նոր օր»։

Այս տրամաբա­նական շղթան ձեզ կարող է հասցնել աբսուրդի, օրինակ, կարող եք արձա­նագրել, որ սկսել եք չհասկանալ պարզ տեքստերը, ասենք՝ ԵԽԽՎ-ի ու Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունները, որ դրանք հօգուտ իշխանությունների են, այլ ոչ թե հակառակը։ Այսպես` հեռու չէ նաեւ հոգեբուժա­րանում հայտնվելու հե­ռանկարը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում