«Հրապարակ»․ ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է

«Հրապարակ»․ ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԵԽԽՎՎ համազեկուցողներ-ԵԽԽՎ հայկական պատվիրակություն հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է կառավարություն-ՍԴ լարվածությունը, լուրջ զրույց է ընթացել նաև Հայաստանում ատելության խոսքի մասին։

Համազեկուցողները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված այդ երևույթի տարածումն, ու ինչ միջոցներ են ձեռնարկվում դա կանխելու համար, որպեսզի հանրային բևեռացումը չխորանա։ Եվ տարակուսանք են հայտնել իշխանության հայտարարությունների մասով, թե Հայաստանը երջանիկ, սիրո և հեղափոխության երկիր է։

Սակայն դա չխանգարեց, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը հանդես գան նույնանման խոսքով՝ առավել սրելով մթնոլորտը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում